«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «արքայական» ակումբից։
«Սերուցքայինների» ավագի հեռանալը կարող է բաց թողնել նաև այն հարցը, թե ով է լինելու թիմի հաջորդ ավագը։ The Athletic-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի ծառայություններով, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի ամռանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալում» ցանկանում են ամեն կերպ թիմում պահել Վարանին, քանի որ ցանկանում են, որ Ռամոսի հեռանալուց հետո հենց ֆրանսիացի պաշտպանը դառնա թիմի ավագը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» հնարավոր է վաճառի Վարանի տրանսֆերը ամռանը, որպեսզի կարողանա նրա հեռանալուց գումար աշխատել։ Նրա պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ դեռևս որոշում չկա։