Ընթացիկ մրցաշրջանում դահուկավազքի Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչը կանցկացվի Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում մարտի 19-ից 21-ը:
Ի սկզբանե նախատեսված էր մրցույթը անցկացնել Չինաստանի Պեկին քաղաքում: Կորոնավիրուսի տարածման հնարավոր սպառնալիքի պատճառով մրցաշարը տեղափոխվեց Նորվեգիա, որտեղ մինչ այդ կանցկացվի Աշխարհի գավաթի մեկ այլ փուլ:
Վերջնական փուլի ծրագիրը կհրապարակվի շուտով:
Լիլիհամերում երկու անգամ անցկացվել է ձմեռային օլիմպիական խաղեր: 1994 և 2016 (պատանեկան ՕԽ) թվականներին ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ Լիլիհամերը հանդիսացել է օլիմպիական մարզաձևերի մրցումների կազմակերպման վայր: Այն համարվում է նաև ձմեռային սպորտաձևերի մրցումների անցկացման մշտական վայր: