Մադրիդի «Ռեալը» չէ կարողանում պայմանավորվել պաշտպան Սերխիո Ռամոսի եւ կիսապաշտպան Լուկաս Վասկեսի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ:
Ըստ Marca-ի՝ մադրիդյան ակումբը երկու խաղացողներին էլ առաջարկել է նոր պայմանագրեր, բայց նրանք հրաժարվել են պայմանագրեր կնքել առաջադրված պայմաններով: Դրանից հետո կողմերն այլեւս կապ չեն հաստատել այս հարցի շուրջ:
Ակումբը այդքան էլ լավատեսորեն չի նայում այս իրավիճակին, քանի որ հունվարի 1-ից երկու ֆուտբոլիստներն էլ կարող են բանակցություններ վարել այլ թիմերի հետ:
Այս հարցում իրավիճակը դեռ չի հասել կրիտիկական կետի: Տնտեսական ծանր իրավիճակը, որում հայտնվել է «Ռեալը», ակումբին թույլ չի տալիս բարելավել իրենց առաջարկները: Մադրիդի ղեկավարությունը փորձում է հավասարակշռել ակումբի բյուջեն, որպեսզի խուսափի կրկնել իրավիճակը, որում հայտնվել է «Բարսելոնան»:
Այս մրցաշրջանում 34-ամյա Ռամոսը «Ռեալի» կազմում անցկացրել է Լա Լիգայի 14 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ: Իսպանիայի առաջնությունում Վասկեսը անցկացրել է 16 խաղ ՝ դառնալով 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: