«Սպարտակի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը դարձել է «Ֆիորենտինայի» խաղացող, հայտնում է իտալական ակումբի կայքը: Ռուս ֆուտբոլիստի շնորհանդեսը տեղի կունենա չորեքշաբթի ՝ Երևանի ժամանակով 19:00-ին: «Ֆիորենտինան» չի հայտնել պայմանագրի մանրամասները:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Կոկորինի պայմանագիրը կգործի մինչեւ 2024 թվականը: Տրանսֆերի արժեքը կկազմի 4,5 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Կոկորինը 10 հանդիպում է անցկացրել «Սպարտակի» կազմում, խփել է երկու գոլ (երկուսն էլ 11 մետրանոցից) և կատարել մեկ գոլային փոխանցում: