Երեքշաբթի «Մանչեսթեր Սիթին» ջախջախիչ հաղթանակ տարավ «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ (5-0) ԱՊԼ-ի 20-րդ տուրի խաղում:
Խոսեպ Գվարդիոլայի թիմը «Մանչեսթեր Յունայթեդից» առաջ անցավ՝ վաստակելով 41 միավոր և գլխավորելով մրցաշարային աղյուսակը:
Պրեմիեր լիգայի մամուլի ծառայության հաղորդմամբ, «Սիթին» դարձավ Անգլիայի ընթացիկ առաջնության 9-րդ ակումբը, որը խաղային օրվանից հետո գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Պատմության մեջ դա տեղի ունեցավ առաջին անգամ:
Այս մրցաշրջանի սկզբին «Արսենալը» (սեպտեմբերի 12), «Էվերթոնը» (սեպտեմբերի 19), «Լեսթերը» (սեպտեմբերի 20), «Լիվերպուլը» (հոկտեմբերի 31), «Սաութհեմփթոնը» (նոյեմբերի 6), «Տոտենհեմը» (նոյեմբերի 21), «Չելսին» (դեկտեմբերի 5) և «Մանչեսթեր Յունայթեդը» ( հունվարի 12):