Օմսկի «Իրտիշը» հայտնել է երիտասարդական ու հիմնական թիմերի նախկին ֆուտբոլիստ Եգոր Դրոբիշի ողբերգական մահվան մասին:
«Եգորը մեր երիտասարդական թիմի առաջատարներից մեկն էր, բայց 2019 թվականին նրան հաջողվեց ընդամենը երեք հանդիպում անցկացնել հիմնական կազմում», — ասվում է ՖԱԼ-ի ակումբի հայտարարության մեջ:
Ըստ «Новый Омск» թերթի, 21-ամյա Դրոբիշը մահացել է ծեծկռտուքի ժամանակ ստացած դանակահարությունից: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 26-ի ուշ երեկոյան Օմսկի փողոցներից մեկում: