«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Միլանին» 2: 1 հաշվով հաղթելուց հետո, շեշտել է, որ ակումբը չի պատրաստվում ձմռանը բաժանվել Քրիստիան Էրիկսենից: Դանիացի կիսապաշտպանն այս խաղում 97-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց հաղթական գնդակը:
«Արդեն մեկ ամիս է, ինչ ես նույն բանն եմ ասում. մենք ունենք թիմ: Ոչ ոք չի հեռանա, ոչ ոք չի գա: Ես անընդհատ ասում եմ սա, բայց թվում է, թե ոչ ոք չի հավատում ինձ:
Մենք աշխատում ենք Էրիկսենի հետ տակտիկական պահերի վրա՝ Բրոզովիչին փոխարինող գտնելու համար: Մենք այլեւս թիմում այդպիսի մարդիկ չունենք: Քրիստիանը շատ խելացի տղա է, նա լավ խաղամակարդակ ունի: Նա մեր նախագծի մի մասն է, և ես ուրախ եմ, որ նա խփեց այս գոլը:
Նա շատ ամաչկոտ է, ուստի հուսով եմ, որ այս հաջողությունը կարող է ցնցել նրան և ստիպել նրան դուրս գալ իր պաշտպանիչ պատյանից: Մենք բոլորս սիրում ենք նրան, նա լավ տղա է: Նա պետք է ավելի վճռական լինի », — մեջբերում է Կոտեին RAI Sport-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» քննարկում է Էրիկսենին «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրայի հետ փոխարինելու հնարավորությունը: Հաղորդվում էր նաեւ, որ Քրիստիան կարող է վերադառնալ «Տոտենհեմ», որտեղից էլ 2020-ի հունվարին 27 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ինտեր»: