Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ավարտեց ծաղկաձորյան հավաքը:
«Տարվա առաջին հավաքն ավարտվեց: Ծաղկաձորյան հավաքից հետո առաջիկա ծրագրերի մասին՝ շուտով»,-ասված է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ ընդլայնված կազմով 12-օրյա հավաք էր անցկացնում Ծաղկաձորում: