«Սենթ Մերի» մարզադաշտում կայացավ Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի հանդիպում․ «Սաութհեմփթոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Արսենալին» ու պարտվեց (1: 3): Լոնդոնցիները իրենց անպարտելի շարքը հասցրեցին վեց հանդիպման:
Արդեն 3-րդ րոպեին Ստյուարտ Արմսթրոնգի հարվածից հետո հյուրերը զիջում էին հաշվի մեջ (0: 1): Հինգ րոպե անց Նիկոլա Պեպեն վերականգնեց հավասարությունը ցուցատախտակում, իսկ 39-րդ րոպեին Բուկայո Սական առաջ մղեց «Արսենալին» (2: 1): Երկրորդ խաղակեսում հանդիպման վերջակետը դրեց Ալեքսանդր Լակազետը։ «Արսենալը» վաստակեց 30 միավոր ու բարձրացավ Պրեմիեր լիգայի 8-րդ հորիզոնական: «Սաութհեմփթոնն» ունի 29 միավոր եւ 11-րդ հորիզոնականը:
«Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 5: 0 հաշվով ջախջախեց «Վեսթ Բրոմվիչին»։ Պեպ Գվարդիոլայի թիմն այժմ ունի 11խաղից բաղկացած հաղթական շարք բոլոր մրցաշարերում (7-ը Պրեմիեր լիգայում): Այս հաղթանակի շնորհիվ «Քաղաքաբնակները» վաստակեցին 41 միավոր և Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում բարձրացան 1-ին հորիզոնական ՝ մեկ միավորով առաջ անցնելով «Մանչեսթեր Յունայթեդից»: «Վեստ Բրոմը» 11 միավորով մնաց 19-րդ տեղում: