Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարեց գերմանաց մասնագետ Թոմաս Տուխելի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին: Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Տուխելի հետ 18-ամսյա պայմանագիր է կնքվել:
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել «Չելսիի» ղեկավարությանը վստահության համար: Ես և իմ մարզչական շտաբը մեծագույն հարգանք ենք տածում Ֆրենկ Լեմպարդի կատարած աշխատանքի և այն ժառանգության նկատմամբ, որ նա թողել է ակումբի:
Միևնույն ժամանակ անհամբերությամբ եմ սպասում իմ նոր թիմի հետ հանդիպմանն ու Եվրոպայի ամենագրավիչ լիգայում մասնակցությանը: Շնորհակալ եմ, որ հիմա «Չելսիի» ընտանիքի մի մասն եմ դարձել: Սա հիանալի է»,- մեկնաբանել է իր նշանակումը Տուխելը:
Տուխելը «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին մարզումը կանցկացնի այսօր երեկոյան: Վաղը՝ հունվարի 27-ին, կկայանա ԱՊԼ-ի 20-րդ տուրի՝ «Չելսի»-«Վուլվերհեմփթոն» խաղը: Մեկնարկը՝ 22:00-ին է: