Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մարզվում է երկրի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ։ Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին։ Մեր աղբյուրները տեղեկացնում են նաև, որ Կարապետյանը վաղը թիմի հետ կմեկնի Դուբայ՝ ուսումնամարզական հավաքի։
Տեղեկությունը ճշտելու համար կապ ենք հաստատել ակումբի մամուլի ծառայության հետ, որտեղից հերքել են այն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Sport24-ը ևս հաղորդել էր, որ Կարապետյանը կտեղափոխվի «Արարատ-Արմենիա»: