Էդին Ջեկոն թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով ավելի է մոտենում «Ռոմայից» հեռանալուն։ Այսպր բոսնիացի հարձակվողն ընդհանուր խմբից առանձին է մարզվել։ Այս մասին հաղորդում է հեղինակավոր լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Չնայած նրան, որ Ջեկոն արդեն ապաքինվել է վնասվածքից՝ Ֆոնսեկան շարունակում է նրան չներառել թիմի մարզումներում ու խաղերում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «գայլերի» մարզիչը բոսնիացուն զրկել էր ավագի թևկապից։ Ա Սերիայի 19-րդ տուրի՝ «Սպեցիայի» դեմ խաղում «Ռոմայի» ավագի դերը ստանձնել էր Լորենցո Պելեգրինին։
Ակումբը պատրաստ է Ջեկոյի վերաբերյալ առաջարկներ դիտարկել, չնայած ֆուտբոլիստն ինքը չի ուզում հեռանալ Հռոմից։