«Լոկոմոտիվի» պաշտպան Վեդրան Չորլուկան կատակել է հայրենակից ու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հասցեին: Դա նա արել է Instagram-ում:
Լուկա Մոդրիչը «Ալավեսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:1) տեղադրեց լուսանկար և գրեց. «Վերադառնում ենք հաղթական ուղուն»:
Չորլուկան պատասխանել է ՝ առաջարկելով խաղացողին տեղափոխվել Ռուսաստան: Խորվաթը գրել է. «Տեղափոխվիր «Լոկոմոտիվ»:
Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչեւ 2021-ի ամառը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ակումբի ղեկավարությունը պատրաստ է երկարաձգել համաձայնագիրը: