«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ ակումբի կիսապաշտպան Գարեթ Բեյլը պետք է խաղաժամանակ վաստակի լավ մարզումներով:
31-ամյա ուելսցին վարձավճարով «Ռեալից» տեղափոխվելուց ի վեր «Տոտենհեմի» կազմում անցկացրել է միայն Պրեմիեր լիգայի չորս խաղ:
«Ես չեմ կարող հենց այնպես րոպեներ տալ ֆուտբոլիստներին: Բոլորս էլ գիտենք, որ վերջին մի քանի մրցաշրջանների ընթացքում նա խնդիրներ է ունեցել: Հիմա նրա համար ամենակարևորը `հետևողական և արդյունավետ մարզվելն է: Երբ խաղացողը կանոնավոր մարզվում է, ապա նա պատրաստ է հանդիպումների: Այս կերպ նա րոպեներ է վաստակում խաղադաշտում։
Կա նաև վստահության հարց: Նա կխաղա, եթե զգա, որ արդյունավետ մարզում է անցկացրել», — մեջբերում է Մոուրինյոին Reuters-ը։