«Լոս Անջելես Քլիփերսը» NBA-ի կանոնավոր առաջնության տնային խաղում 108-100 հաշվով հաղթեց «Օկլահոմա Սիթի Թանդերին»: Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Կավայ Լեոնարդն էր, ով վաստակեց 34 միավոր։ Սա Կալիֆորնիան ներկայացնող թիմի 7-րդ անընդմեջ հաղթանակն էր։
«Պորտլենդը» հաղթանակ կորզեց «Նյու Յորք Նիքսից»՝ 116: 113: Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Դեմիեն Լիլարդն էր, որը հվաստակեց 39 միավոր:
«Տորոնտոն» կարողացավ առավելության հասնել «Ինդիանայի» նկատմամբ՝ 107։102։
«Բոստոն Սելթիքսը» 141: 103 հաշվով ջախջախեց «Քլիվլենդ Կավալերսին»: