«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնել է բաց թողնել Ջեսի Լինգարդին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հայտնում է Goal-ը:
Աղբյուրի համաձայն՝ գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը ցանկանում է խաղացողներին պահել թիմում, քանի որ մրցաշրջանի երկրորդ կեսը «Յունայթեդի» համար չափազանց կարևոր է:
Այնուամենայնիվ, Լինգարդը տնօրենների խորհրդին ասել է, որ ցանկանում է հեռանալ թիմից, իր հերթին Սուլշերն ընդունել է ֆուտբոլիստի խնդրանքը:
Ջեսիին ձեռք բերելու գլխավոր հավակնորդները «Վեսթ Բրոմվիչը», «Վեսթ Հեմը», «Նյուքասլն» ու «Շեֆիլդ Յունայթեդն» են: