Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել է շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի մրցաշարերը: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 14 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է նաև կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը: Կանանց մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ:
Տղամարդկանց մրցաշարի առաջին տուրում հաղթանակներ են տոնել Տիգրան Հարությունյանը, Արթուր Դավթյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանը, Մամիկոն Ղարիբյանը և Ալեն Երեմյանը: Միակ ոչ-ոքին գրանցվեց Լևոն Բաբուջյան — Հովիկ Հայրապետյան պարտիայում:
Կանանց մրցաշարի առաջին տուրում հաղթեցին Արփինե Գրիգորյանը, Աստղիկ Հակոբյանը, Նարե Առաքելյանը և Մարիամ Ավետիսյանը: Միակ ոչ-ոքին գրանցվեվ Վերոնիկա Խաչատարյան — Աննա Խաչատրյան պարտիայում: