«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված են մի քանի թոփ ակումբներ: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
Դեմբելեի հետ «Բարսելոնայի» պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը ստիպեց մի քանի ակումբների, մասնավորապես՝ «Մանչեսթեր Յունայթեդին», «Չելսիին», «Յուվենտուսին» ու «Բավարիային» ուշադրությունը սևեռել ֆուտբոլիստի վրա:
Դեմբելեն «Բարսելոնայում» խաղում է 2017 թվականից: Transfermarkt-ը ֆրանսիացուն գնահատում է 50 միլիոն եվրո:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն մասնակցել է 12 հանդիպման, որոնցում գրանցել է 2 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում: