«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի օգնական Դավիդ Բետոնին «Ալավեսի» դեմ Լա լիգայի 20-րդ տուրի խաղից հետո (4-1) պատասխանել է լրագրողների հարցերին։
«Շատ ուրախ եմ թիմի վերաբերմունքի համար։ Մենք լավ էինք պատրաստվել ու ֆենոմենալ խաղ ցուցադրեցինք։
Փոփոխություններ կատարելիս ես խոսում էի Զիդանի հետ։ Նա ուրախ է արդյունքի համար, ու խնդրել է շնորհավորեմ խաղացողներին իր կողմից։ Դա մի բան է, որը նա անելու էր, եթե լիներ այստեղ։ Նոր ոչինչ չկա։ Հուսով եմ՝ նա շուտով կվերադառնա»,-ասել է Բետոնին հետխաղյա ասուլիսում։
Զինեդին Զիդանը վարակված է կորոնավիրուսով ու այդ պատճառով էր բաց թողնում այսօրվա հանդիպումը։