«Ռեալը» Լա լիգայի 20-րդ տուրում 4-1 հաշվով հաղթեց «Ալավեսին»։ «Արքայական» ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման դուբլ գրանցեց։
Ֆրանսիացի հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի թիվը բոլոր մրցաշարերում հասցրեց 15-ի ու հերթական տպավորիչ նվաճումը գրանցեց «արքայական» ակումբում։
Opta-ն գրում է, որ «Ռեալում» անցկացրած 11 մրցաշրջաններից 10-ում ֆրանսիացի հարձակվողը նվազագույնը 15 գոլ խփել է։ Միակ տարին, որում Բենզեման այս նշաձողը չի հատել 2017/18 թվականների մրցաշրջանն է եղել, երբ աչքի է ընկել 12 անգամ։
Բենզեման Լա լիգայում 10 գնդակ է խփել, ևս 4-ը՝ Չեմպիոնների լիգայում, մեկ անգամ էլ աչքի է ընկել Իսպանիայի սուպերգավաթում։