«Ռեալը» առաջին կեսից հետո 3-0 հաշվով հաղթում է «Ալավեսին» Լա լիգայի 20-րդ տուրում։ Հաշիվը գլխի հարվածով բացել է Կազեմիրոն։
Բրազիլացին եզրափակեց Տոնի Կրոսի փոխանցումը անկյունայինից։ Opta-ն գրում է, որ սա «Ռեալի» 12-րդ գոլն էր գլխի հարվածով այս մրցաշրջանում։ Թոփ-5 լիգաներում միան «Բավարիան» ավելի շատ գոլ ունի խփած գլխի հարվածով։
12 անգամ գլխի հարվածով գոլ է խփել նաև «Տոտենհեմը»։