«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը «Էլչեի» դեմ Լա լիգայի 20-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսի ընթացքում խոսել է վերջին խաղերում 11-մետրանոցներից վրիպումների մասին, ինչպես նաև դժվարությամբ պատասխանել է Լուիս Սուարեսի մասին հարցին։
«Եթե մենք նայում ենք 11-մետրանոցներին, ապա այս մրցաշրջանի 12 հարվածներից մենք վրիպել ենք 7-ում՝ ներառելով նաև սուպերգավաթի հարվածաշարը։ Դա չափազանց շատ է։ Մենք աշխատել ենք դրա վրա երեկ ու այսօր։ Մենք չենք կարող ընդունել այս իրավիճակը։ Վաղը՝ նախախաղային զրույցի ընթացքում, մենք կորոշենք, թե ով է իրացնելու հարվածը նախախաղային զրույցի ընթացքում։
Սուարեսի խա՞ղը։ ես չեմ ուզում պատասխանել այդ հարցին։ Նա մեծ խաղացող է, բայց մենք կայացրել ենք այն որոշումը, որն արդեն կայացրել ենք, Եթե դուք հարցնելու եք ինձ ամեն անգամ, երբ նա գոլ է խփում․․․»,-Կումանի խոսքն է մեջբերում Marca-ն։
«Էյբար» — «Բարսելոնա» խաղը կկայանա կիրակի ու կսկսվի Երևանի ժամանակով 19։15-ին։