Գերմանական Բունդեսիլգայի 18-րդ տուրում Մյունխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել է Դորտմունդի համանուն թիմին և 4-2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 10-րդ րոպեին տանտերերի կազմում բացել է Նիկո Էլվեդին, 12 րոպե անց, սակայն, դորտմունդցիները կարողացել նախ հավասարեցնել, ապա նաև առաջ անցնել հաշվի մեջ: Երկու դեպքում էլ աչքի է ընկել թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը: Ի դեպ, այս դուբլի շնորհիվ Հոլանդը կրկնել է Ուվե Զելերի արդյունավետության ռեկորդը՝ Բունդեսլիգայում իր առաջին 28 խաղում դառնալով 27 գոլի հեղինակ:
Այդուհանդերձ, դորտմունդյան թիմին այս խաղում ավելին անել չի հաջողվել: 32-րդ րոպեին Նիկո Էլվեդին ևս դուբլ է ձևակերպել՝ հաշիվը դարձնելով 2-2: Երկրորդ կեսում Մյունխենգլադբախը ներկայացնող թիմի ֆուտբոլիստները ևս երկու գոլ են խփել և համոզիչ հաղթանակ տարել: Իրենց ակտիվում գոլեր են գրանցել Ռամի Բենսեբայինին և Մարկու Տյուրամը:
Այսպիսով, Մյունխենգլադբախի «Բորուսիան» իր միավորների թիվը հասցրեց 31-ի և շրջանցեց Դորտմունդին Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում՝ բարձրանալով 4-րդ հորիզոնականը: Դորտմունդը ներկայացնող թիմը 29 միավորով 5-րդն է: