ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը 100-րդ անգամ է դաշտ դուրս եկել փարիզյան թիմի կազմում, հայտնում է ակումբի՝ Թվիթերի պաշտոնական էջը:
Բրազիլացին մասնակցում է Լիգա 1-ի 21-րդ տուրի՝ «Մոնպելյեի» հետ խաղին: Նեյմարի համար հոբելյանական հանդիպումն ընթանում է Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում:
Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Բարսելոնայից»: Տրանսֆերի արժեքը կազմել է ռեկորդային 222 մլն եվրո, որն էլ հենց նշված է եղել ֆուտբոլիստի՝ կատալոնական ակումբի հետ պայմանագրում որպես հրաժարագին:
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 9 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ: