Վալերի Հովհաննիսյանը հեռացել է «Տամբովից», հաղորդում է «Спорт-Экспресс»-ը։
Հովհաննիսյանը պետք է դառնար ակումբի նոր նախագահը, որի մասին կար բանավոր համաձայնություն։ Սակայն պաշտոնապես նա այդպես էլ չի ստանձնել պաշտոնը։
Հունվարի 16-ին «Տամբովը» հայտարարել էր, որ Հովհաննիսյանը նշանակվել է ակումբի նախագահի պաշտոնում, այնուհետև հրապարակումը հեռացվել էր։
Հովհաննիսյանը ժամանակին եղել է արմավիրյան «Տորպեդոյի» և Մոսկվայի «Արարատի» նախագահը, նաև աշխատել է գլխավոր մենեջեր Երևանի «Արարատում»։