«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը առաջիկա ժամերին վարձակալական հիմունքներով կտեղափոխվի «Արսենալ», հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նրա պնդմամբ՝ «Արսենալն» ու «Ռեալը» կապի մեջ են իրար հետ, որպեսզի վերջնական համաձայնության հասնեն նորվեգացու տրանսֆերի շուրջ։
Հաղորդվում է, որ Էդեգորի որոշմանն մեծապես ազդել է «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան, որը անձամբ զրուցել է ֆուտբոլիստի հետ։
Վարձակալությունը նախատեսված կլինի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։