Լիոնել Մեսսիի որակազրկման վերաբերյալ «Բարսելոնայի» վիճարկումը հաջողությամբ չի պսակվել: Այս մասին հաղորդում է AS-ը: Ակումբի բողոքարկումը մերժվել է:
Մեսսին Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում՝ «Աթլետիկի» դեմ խաղի (2-3) 121-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից: Արգենտինացին հարվածել էր մրցակցի խաղացողի գլխին, ու մրցավարի կողմից ուղիղ կարմիր քարտի արժանացել: Լիոնելը որակազրկվել էր 2 խաղով:
Այսօր՝ հունվարի 22-ին, բողոքարկման կոմիտեն որոշել է որակազրկման մասին որոշումը ուժի մեջ թողնել: Մեսսին նաև տուգանվել է 600 եվրոյով, իսկ «Բարսելոնան» 100 եվրո ավելի կվճարի:
Հարձակվողը բաց կթողնի «Էլչեի» դեմ հունվարի 24-ին կայանալիք խաղը, բայց կմասնակցի Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչին: