Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հաղթանակ տոնեց «Աուգսբուրգի» նկատմամբ (1-0): Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին:
Ակումբի մամուլի ծառայությունը նշում է, որ լեհ հարձակվողը հանդիպման 67-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով:
Լևանդովսկին մկանային վնասվածք է ստացել, բայց շարունակել է հանդիպումը: Ակումբի մարզչական շտաբը չի ցանկացել վտանգի ենթարկել Ռոբերտի առողջությունը և նրան փոխարինելու որոշում է կայացրել:
Հիշեցնենք, որ լեհ հարձակվողը ռեկորդ սահմանեց ՝ առաջնության առաջին հատվածում խփած գոլերի քանակով (22 գոլ):
Նա այդ ցուցանիշով գերազանցեց մյունխենյան ակումբի լեգենդար հարձակվող Գերդ Մյուլերին (20 գոլ):