«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է ԱՊԼ-ի 18-րդ տուրի «Ֆուլհեմի» դեմ խաղի մասին (2-1):
«Հրաշալի գոլի հեղինակ դարձա. չէի սպասում, որ ձախ ոտքով նման գնդակ կխփեմ:
Այս հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար: Պետք է նույն ոգով շարունակենք»,-ասել է Պոգբան:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 40 միավոր և զբաղեցնում է առաջին հորիզոնականը: