«Ուրարտուի» գլխավոր և երկրորդ թիմերն այսօր ընկերական խաղեր կանցկացնեն՝ մրցաշրջանի վերսկսման նախապատրաստության շրջանակում։
Ժամը 13։00-ին «Ուրարտուն» ուժերը կչափի «Փյունիկի» հետ։ Խաղի կարևորագույն իրադարձություններին օնլայն ռեժիմով կարող եք հետևել «Ուրարտուի» տելեգրամյան ալիքում ( https://t.me/urartufc )։
Ավելի ուշ՝ 15։30-ին, «Ուրարտու-2»-ը կընդունի «Արարատ-2»-ին։
Հանդիպման ուղիղ եթերին կարող եք հետևել «Ուրարտուի» յութուբյան ալիքով։