Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում «Ալկոյանո» ակումբից կրած պարտության մասին (1-2):
«Տղաները ջանք չէին խնայում հաղթանակի հասնելու համար: Նրանք մեծ նվիրվածությամբ էին դուրս եկել խաղադաշտ:
Ցավոք, չկարողացանք երկրորդ գնդակը խփել և ավարտին հասցնել հանդիպումը: Դարպասապահը մի քանի անգամ փրկեց նրանց, ինչն էլ ազդեց խաղի ելքի վրա:
Ամոթալի իրավիճակ է, իհարկե:
Պետք է շարունակենք մեր աշխատանքը. խելակորույս և չմտածված քայլեր անելու ժամանակը չէ»,-ասել է Զիդանը: