Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հաղթանակ տոնեց «Աուգսբուրգի» նկատմամբ (1-0): Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին:
Թիմի դարպասապահ Մանուել Նոյերի համար այն 196-րդ չոր հանդիպումն էր Բունդեսլիգայում:
Այսպիսով, նա կրկնեց մյունխենյան ակումբի լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանի ռեկորդը, ով նույնքան խաղերում գնդակ բաց չէր թողել:
Հիշեցնենք, որ «Բավարիան» վաստակել է 39 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: