«Ռեալը» Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչում հյուրընկալվել էր «Ալկոյանոյին»։
45-րդ րոպեին «արքայական» ակումբին առաջ մղեց Էդեր Միլիտաոն։ Խաղավերջում «Ալբոյանոն» հետ բերեց կորցրածը։ 81-րդ րոպեին Խոսե Սոլբեսը հավասարեցրեց հաշիվը։
Հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում տանտերերը մնացին 10 հոգով։ Երկրորդ դեղին քարտի համար դաշտից հեռացվեց Ռամոն Լոպեսը։ 115-րդ րոպեին հակագրոհի արդյունքում «Ալկոյանան» առաջ անցավ հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Խուանան Կասանովան։
«Ալկոյանոն» հաղթեց 2-1 հաշվով ու դուրս թողեց «Ռեալին» գավաթի խաղարկությունից։