ԱՊԼ 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Ֆուլհեմին» ու հաղթանակ տոնեց։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։
Հանդիպման 5-րդ րոպեին «Ֆուլհեմին» առաջ մղեց Լուքմանը։ Այս գոլին ՄՅՈՒ-ն կարողացավ պատասխանել միայն 21-րդ րոպեին․ աչքի ընկավ Էդինսոն Կավանին։
Երկրորդ կեսի միջնամասում՝ 65-րդ րոպեին Պոլ Պոգբան գրավեց մրցակցի դարպասը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
ՄՅՈՒ-ն 40 միավորով գլխավորում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակը, իսկ «Ֆուլհեմը» 12 միավորով 18-րդ տեղում է։