Բունդեսլիգայի 17-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվել էր «Աուգսբուրգին» ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման 13-րդ րոպեին գլխավոր մրցավարը 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին, որն անվրեպ իրացրեց Ռոբերտ Լևանդովսկին։ Թիմերից և ոչ մեկին ավելին անել չհաջողվեց։
«Բավարիան» վաստակած 39 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Աուգսբուրգը» 19 միավորով 12-րդ տեղում է։