«Վերդերի» հարձակվող Միլոտ Ռաշիցան կարիերան կարող է շարունակել Ա սերիայում, տեղեկացնում են Sky Italia-ն:
24-ամյա կիսապաշտպանին իր կազմում է ցանկանում տեղնել «Ֆիորենտինան», որն արդեն սկսել է բանակցությունները ֆուտբոլիստի գործակալի հետ:
Հիշեցնենք, որ Ռաշիցայի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2022 թվականին: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 18 միլիոն եվրո:
Հավելենք, որ «Վերդերի» հարձակվողին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Լիվերպուլը»: