«Միլանի» 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ամփոփել է Ա Սերիայի 18-րդ տուրի՝ «Կալյարիի» հետ խաղի արդյունքները (2-0).
«Ես կարող էի ևս մեկ գոլ խփել, որպեսզի հեթ-տրիկ ձևակերպեի, բայց հաղթանակի համար դուբլն էլ էր բավական: Բարդ խաղ էր, առավել ևս 74-րդ րոպեից «Միլանը» մնաց 10 հոգով, ու ամեն ինչ ավելի բարդացավ: Երիտասարդ ֆուտբոլիստները մոտիվացնում են ինձ, նրանք ինձ մարտահրավեր են նետում, որպեսզի տեսնեն, թե ով է ավելի արագ վազում, բայց ես չեմ հանձնվում և նրանց ցույց եմ տալիս, որ կարող եմ նույն ծավալի աշխատանք կատարել:
«Միլանում» ամեն ինչ լավ է, մենք անցել ենք դեպի չեմպիոնություն տանող ճանապարհի կեսը: Հիմա սկսվում են ամենաբարդ խաղերը: Հետոն ավելի բարդ կլինի, բայց մենք լավ համալրումներ ենք ունեցել՝ ի դեմս Մարիո Մանջուկիչի և Սուալիխո Մեյտեի, և հնարավոր է՝ այլ նորեկներ ևս ունենանք:
Պայմանագարի երկարաձգո՞ւմը. դա կախված է Պաուլո Մալդինիից: Ես շատ երջանիկ եմ «Միլանում»: Այս վերադարձն ինձ շատ փոխեց:
Արդյոք հավատո՞ւմ եմ չեմպիոնությանը. ես հավատում եմ Զլատանին»,- շվեդ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: