«Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի 19-րդ տուրում 4-0 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»։ Դուբլ գրանցեց Ջոն Սթոունզը։
Անգլիացի պաշտպանը ԱՊԼ-ում առաջին գոլը խփեց «Ման Սիթիի» կազմում՝ անցկացնելով 194 հանդիպում։ Հատկանշական է, որ առաջին գոլից հետո նույն խաղում Սթոունզը աչքի ընկավ երկրորդ անգամ՝ գրանցելով դուբլ։
ԱՊԼ-ում ընդհանուր առմամբ անգլիացի ֆուտբոլիստը 3 գոլ է խփել, որոնցից մեկը «Էվերթոնի» կազմում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում 2015 թվականին։
John Stones grabs a double for Manchester City… after one goal in his first 194 league games. 💪👍#UCL pic.twitter.com/NRx9PKa8SN
— UEFA Champions League (@ChampionsLeague) January 17, 2021