ԱՊԼ-ի 19-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 4-0 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»։
26-րդ րոպեին «քաղաքաբնակներին» առաջ մղեց Ջոն Սթոունզը, ում գոլային փոխանցում կատարել Կևին դե Բրույնեն։
Գոլային այս փոխանցումը 29-ամյա բելգիացու համար 100-րդն էր «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում։ ԱՊԼ-ի ոչ մի ֆուտբոլիստ ավելի շատ գոլային փոխանցում չի կատարել, քան դե Բրույնեն իր նորամուտի պահից հետո։
Բելգիացին առջևում է իր մոտակա մրցակցից 31 գոլային փոխանցումով։
Դե Բրույնեն հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում 2015 թվականից։
Այս մրցաշրջանում նա 10 գոլային փոխանցում է կատարել ու 3 գոլ խփել ԱՊԼ-ի 15 խաղերում։