Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ցանկանում է վերադառնալ «Տոտենհեմ», այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, իտալական ակումբը պատրաստ է կես տարով վարձակալությամբ տալ դանիացուն։ Երկու ակումբների միջև դեռևս պաշտոնական քննարկումներ չեն ծավալվել այս գործարքի վերաբերյալ։ Նշվում է, որ իտալական թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Էրիկսենի հետ անձնական զրույցում ասել է, որ նա պետք է բնավորություն ցույց տա այս իրավիճակում և որ ինքը ցանկանում է, որ Քրիստիանը լինի թիմի փլեյմեյքերը։
Էրիքսենն «Ինտերի» ֆուտբոլիստ է դարձել 2020 թվականի հունվարին, տրանսֆերի արժեքը 27 մլն եվրո է կազմել։ Մինչ այդ նա յոթ տարի հանդես է եկել «Տոտենհեմում»։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 9 հանդիպման է մասնակցել՝ չկարողանալով աչքի ընկնել արդյունավետ գործողություններով։