«Ինտերի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսին կարող է կարիերան շարունակել Իսպանիայում: Այս մասին գրում է Estadio Deportivo-ն:
25-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Բետիսը»: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն ընդամենը 8 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում:
Նախկինում հաղորդվում էր, որ Սենսին ցանկանում է հեռանալ միլանյան թիմից: