Ա Սերիայի 18-րդ տուրի շրջանակում «Լացիոն» ընդունում է «Ռոմային»:
Հանդիպման 15-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Չիրո Իմոբիլեն, ով օգտվեց «Ռոմայի» պաշտպան Իբանիեսի կոպիտ սխալից:
24-րդ րոպեին Լուիս Ալբերտոն հեռահար հարվածով կրկնապատկեց խաղի հաշիվը: Նշենք, որ այս դրվագում ևս «Ռոմայի» 3 համարն անհաջող խաղաց:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում է և մասնակցում է մայրաքաղաքային դերբիին:
Խաղի ընթացքին կարող եք հետևել ՝ այստեղ.