«Դերբի Քաունթիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին մեկնաբանել է ակումբի՝ իրենայդ պաշտոնում հաստատելու որոշումը.
«Երբ դեռ նոր էի վերադարձել Անգլիա, հիացած էի «Դերբիի» ներուժով: Մարզադաշտը, մարզաբազան, ֆուտբոլիստների մակարդակը, այդ թվում՝ երիտասարդ, և, իհարկե, երկրպագուները, որոնք հավատարիմ էին և աջակցում էին թիմին: Չնայած այլ ակումբներից ունեցած առաջարկներին՝ զգում էի, որ սա իմ տեղն է:
Բրայան Կլաֆի, Ջիմ Սմիթի, Ֆրենկ Լեմպարդի և Ֆիլիպ Կոկուի հետքերով գնալու հնարավորություն ունենալն ինձ համար մեծ պատիվ է:Կարող եմ բոլորին խոստանալ, որ մենք մարզչական շտաբով կանենք ամեն ինչ, որպեսզի օգտագործենք այս ակումբի ողջ ներուժը»,- Ռունիի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ Ռունին անցած տարվա նոյեմբերից նշանակվել էր «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար, իսկ այսօր արդեն հաստատվել է այդ պաշտոնում և 2,5 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ: