«Դակար» ռալի-ռեյդի մամուլի ծառայությունը հաղորդել է ֆրանսիացի մոտոարշավորդ Պիեր Շերպենի մահվան մասին։
Շերպենը մահացել է երեկ։ Նա հունվարի 10-ին կայացած 7-րդ էտապի ժամանակ վթարի էր ենթարկվել ու վնասվածքներ ստացել։ Նա արհեստական կոմայի մեջ էր։
Հաղորդվում է, որ Շերպենը մահացել է Սակայից Ջեդդա ուղղաթիռով տեղափոխության ժամանակ։ Նա 52 տարեկան էր։
Ֆրանսիացի մոտոարշավորդի համար սա 4-րդ «Դակար» մրցաշարն էր։