Գերմանական Բունդեսլիգայի 10-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ:
9-րդ րոպեին Կամադան առաջ մղեց տանտերերին: Հյուրերը պատասխան գոլը խփեցին 56-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Ռեյնան: Այս խաղից հետո դորտմունդյան թիմը 19 միավորով 3-րդ տեղում է:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ:
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները:
«Արմինիա»-«Մայնց»՝ 2:1
«Քյոլն»-«Վոլֆսբուրգ»՝ 2:2
«Ֆրեյբուրգ»-«Բորուսիա Մ.»՝ 2:1