Հարձակում են գործել իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի ավտոմեքենայի վրա։ Ֆուտբոլիստն ինստագրամյան էջի սթորիսում տեսանյութ է տարածել, որտեղ երևում է կոտրված ապակիներով մեքենան։
«Ով էլ լինեք, կիմանաք այս հաղորդագրության մասին։ Աղոթեք ու ջանասիրաբար աղոթեք, որ ես երբեք չիմանամ՝ ով եք դուք, որովհետև կհոգամ այն մասին, որ ձեզ ողջ կյանքում օրենքով հետապնդեն, ես այլ կերպ վարվել չեմ կարող։ Վախկոտ սրիկաներ»,- գրել է Բալոտելին։