Հայաստանի Առաջին խմբի առաջնության 15-րդ տուրում «Արարատ-2»-ը Ձորաղբյուրի մարզահամալիրում ընդունեց «Վեստ Արմենիային»։
Հանդիպումն ավարտվեց «Վեստ Արմենիայի» հաղթանակով՝ 4:1 հաշվով։ Այս մասին հայտնում է «Արարատի» մամուլի ծառայությունը։
Տանտերերի կազմում կրկին գոլով աչքի է ընկել Սերոժ Թիթիզյանը։