ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ թիմից։ Այս մասին գրում է Le Parisien-ը։
47-ամյա մասնագետը չի պլանավորում երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, նույնիսկ եթե նոր պայմանագիր առաջարկվի։
Գերմանացու ու ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի հունիս։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա ծառայություններով հետաքրքրված է ՄՅՈՒ-ն։
Տուխելը ՊՍԺ-ն գլխավորել էր 2018-ի ամռանը։