«ԱԶ Ալկմարի» մամուլի ծառայությունը հաստատել է այն տեղեկությունը, որ Առնե Սլոտը հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնից։
Շշուկներ են պտտվում, որ նման հրատապ որոշումը կայացվել է այն պատճառով, որ մարզիչը գաղտնի բանակցություններ է վարել «Ֆենեոորդի» հետ։
Մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել երիտասարդական թիմի մարզիչ Ռոբերտ Ֆրանսենը։