«Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստը հույս է հայտնել, որ թիմի ավագ Լիոնել Մեսսին մրցաշրջանի ավարտին չի հեռանա թիմից։
«Լսել եմ, որ Մեսսին ուզում էր հեռանալ, բայց չգիտեմ դրանից որն է ճիշտ։ Հույս ունեմ, որ նրա հետ ևս մեկ մրցաշրջան կխաղամ։
Տեսնենք։ Բոլորն ուզում են, որ նա մնա թիմում, բայց դա նրա որոշումն է»,-Դեստի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Մեսսիի ու «Բարսելոնայի» միջև պայմանագիրն ավարտվում է 2021-ի ամռանը։